Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՍՏԱՆԱԼԸ

Հոդված 25

գործել է մինչև 1998-10-16Բացել ARLIS-ում

Հոդված 25.

Ուսումը շարունակելու համար ժամկետային զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է`

1) պետական բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ցերեկային ուսուցման ուսանողներին: Այդ հաստատությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

2) պետական գիտակրթական համակարգի ասպիրանտուրայում, օրդինատուրայում, ինտերնատուրայում կամ մագիստրատուրայում սովորողներին.

3) պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ուսանողներին, ինչպես նաև այդ պետությունների ասպիրանտուրայում, օրդինատուրայում, ինտերնատուրայում կամ մագիստրատուրայում սովորողներին:

Բարձրագույն ուսումնական հաստատություններից, միջնակարգ հանրակրթական դպրոցներից, միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատություններից անբավարար առաջադիմության կամ անկարգապահության համար հեռացված կամ երկրորդ անգամ նույն կուրսում կամ դասարանում սովորելու համար մնացած անձինք, ինչպես նաև սույն օրենքի 24 կամ 26 հոդվածներով չնախատեսված հիմքերով ուսման տարեկետում ստացած անձինք կորցնում են կրթությունը շարունակելու համար ժամկետային զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունքը:

(25-րդ հոդվածը խմբ. 08.11.93 ՀՕ-85, 04.05.95 ՀՕ-133, լրաց., փոփ., խմբ. 03.04.96 ՀՕ-44)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։