Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12.

Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 23. Մասնագիտական կրթությունն ու ուսուցումը

1. Մասնագիտական կրթությունն իրականացվում է հետևյալ կրթական ծրագրերի մակարդակներով.

1) արհեստագործական հիմնական կրթական ծրագիր` արհեստավորի կամ կրտսեր մասնագետի որակավորում.

2) միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագիր` մասնագետի որակավորում:

2. Մասնագիտական ուսումնական հաստատությունը կարող է մշակել և իրականացնել լրացուցիչ կրթական ծրագրեր, որոնցով ձեռք բերված ուսումնառության արդյունքները վկայագրվում են և հիմք են միկրոորակավորման համար:

3. Մասնագիտական ուսումնական հաստատությունը կարող է ըստ որակավորումների իրականացնել նաև փորձարարական կրթական ծրագրեր՝ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով:

4. Միջին մասնագիտական կրթական ծրագրի համապատասխան որակավորման ուսումնառությունը բարձր առաջադիմությամբ ավարտած շրջանավարտը կարող է կրթությունը շարունակել բարձրագույն կրթության համապատասխան որակավորման առաջին մակարդակում՝ ձեռք բերված կրեդիտներին կամ համեմատվող ծրագրերի ակադեմիական տարբերությունների ողջամիտ ծավալին համապատասխան` լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ: Մասնագիտական կրթության ծրագրերի հաջորդական շարունակման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Մասնագիտական կրթության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, եթե այլ բան նախատեսված չէ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտները կարգավորող օրենքներով։»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։