Հոդված 23. ․ Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 23․ Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածով խմբագրված՝ Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի, 10-րդ հոդվածով խմբագրված՝ Օրենքի 21-րդ հոդվածի, 12-րդ հոդվածով խմբագրված՝ Օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասի, որոնցով նախատեսված դրույթները կիրառության մեջ են մտնում, և դրանց հետ կապված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը ենթակա են ընդունման՝ համաձայն վարչապետի որոշմամբ հաստատված գործողությունների պլանի և ժամանակացույցի՝ ոչ ուշ, քան մինչև 2026 թվականի հուլիսի 31-ը։ Սույն օրենքի 18-րդ հոդվածով խմբագրված՝ Օրենքի 41-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից։
2. Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտները կարող են կրթությունը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ` երկրորդ կուրսում` հեռակա ուսուցմամբ, իսկ այն մասնագիտություններով, որոնց համար, Օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան, նախատեսված չէ հեռակա ուսուցման կրթության ձևը՝ երկրորդ կուրսում` առկա ուսուցմամբ։ Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների` բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու կարգը սահմանում է Կառավարությունը:
Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2024 թ. հունիսի 13
Երևան
ՀՕ-251-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հունիսի 2024 թվական: