Հոդված 7
Հոդված 7.
Օրենքի 14-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «առարկայական ծրագրերով,» բառերից հետո լրացնել «մոդուլային ծրագրերով,» բառերով.
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Մասնագիտական կրթական ծրագրի համապատասխան մակարդակի ոլորտային որակավորումների շրջանակի բնութագրերի հիման վրա կրթության պետական կառավարման լիազոր մարմինը կազմում և հաստատում է տվյալ մակարդակի յուրաքանչյուր որակավորման շրջանակային նկարագիր, որի հիման վրա մասնագիտական ուսումնական հաստատությունները մշակում ու հաստատում են համապատասխան մակարդակի որակավորումն ապահովող կրթական ծրագիրը, դրա ուսումնամեթոդական փաթեթը:».
3) 5-րդ մասը «կրթական չափորոշիչով» բառերից հետո լրացնել «, տվյալ մակարդակի կրթական ծրագրի նկարագրով՝ հաշվի առնելով նաև կրթության կազմակերպման ձևը» բառերով.
4) 6-րդ մասը «պարտադիր» բառից հետո լրացնել «պետական» բառով.
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.
«6.1. Մասնագիտական կրթության յուրաքանչյուր մակարդակի որակավորման կրթական ծրագրերի պետական ամփոփիչ ստուգման ձևերը և պարբերականությունը կազմում և հաստատում է մասնագիտական ուսումնական հաստատությունը։».
6) 7-րդ և 8-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել։