Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածում`
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածում`
1) 1-ին մասի առաջին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել․
2) 1-ին մասի երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3) բարձրագույն կրթություն (հիմնական և լրացուցիչ)։».
3) 3-րդ մասի երկրորդ պարբերության 1-ին կետի «նախնական մասնագիտական (արհեստագործական)» բառերը փոխարինել «արհեստագործական» բառով.
4) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Ուսումնական հաստատություններում հանրակրթական, մասնագիտական և բարձրագույն կրթության հիմնական ծրագրերի յուրացման ժամկետները որոշվում են սույն օրենքով, կրթական մակարդակները կարգավորող այլ օրենքներով և համապատասխան պետական կրթական չափորոշիչով կամ համապատասխան մակարդակի ոլորտային որակավորումների շրջանակով:»: