Հոդված 10. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 10. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 21. Մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրերի իրականացումը
1. Մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրերը կազմվում և իրականացվում են որակավորումների ազգային շրջանակի և ոլորտային որակավորումների շրջանակի պահանջներին համապատասխան:
2. Կրթական ծրագրերը երաշխավորում են մասնագիտական կրթության տարբեր մակարդակներում ուսանողների ուսումնառության գործընթացը` ապահովելով կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգի կիրարկումը և որակավորման աստիճանների շնորհումը:
3. Մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտային որակավորումների շրջանակը և դրա բնութագրերը սահմանում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը, բացառությամբ ոստիկանության ոլորտի որակավորումների։»։