Հոդված 15. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասում՝
Հոդված 15. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 6-9-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) սահմանում է մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժական և վարչական պաշտոններին ներկայացվող հիմնական չափանիշները, ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողի թափուր տեղի համար մրցույթի կարգը, մրցույթ չհայտարարելու դեպքերը.
6.1) կազմում և հաստատում է ոլորտային որակավորումների շրջանակը, որակավորումների ցանկերը և որակավորումների բնութագրերը.
6.2) հաստատում է յուրաքանչյուր մակարդակի կրթական ծրագրի և որակավորման նկարագրերը.
7) ձևավորում է ուսումնական մասնագիտությունների ցանկերը.
8) մշակում է հանրակրթական, մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների պետական պատվերը.
9) հաստատում է պետական և հավատարմագրված ոչ պետական մասնագիտական ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերով և որակավորումներով ընդունելության կարգը.».
2) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«10) հաստատում է պետական ամփոփիչ ստուգման կազմակերպման և անցկացման, վերահանձնման, պետական որակավորող հանձնաժողովի ձևավորման կարգը.».
3) 12.1-ին կետից հանել «նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին» բառերը.
4) 14․4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։