Հոդված 22. Օրենքի 49-րդ հոդվածում՝
Հոդված 22. Օրենքի 49-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը «համաձայնության» բառից հետո լրացնել «, բացառությամբ կրթական ծրագրի շրջանակում նախատեսված կամ աշխատանքի վրա հիմնված ուսումնառության տեսակներով կրթության կազմակերպման դեպքերի» բառերով.
2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Պետական մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները կրթաթոշակ են ստանում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափերով։ Ուսանողական կրթաթոշակի տրամադրման առանձնահատկությունները սահմանվում են մասնագիտական կամ բարձրագույն կրթության մակարդակները կարգավորող օրենքով։».
3) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Մասնագիտական և բարձրագույն կրթության ուսումնական հաստատությունների ուսանողներն իրավունք ունեն տվյալ կամ այլ հաստատությունում վճարովի հիմունքներով ստանալու մեկից ավելի մասնագիտություն` համաձայն տվյալ կրթության մակարդակը կարգավորող օրենքի։».
4) 9-րդ մասի «Սովորողներն ատեստավորումը» բառերը փոխարինել «Սովորողները պետական ամփոփիչ ստուգումը» բառերով։