Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակցի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության անընդհատությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակցի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության անընդհատությունը

1. Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների` սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը երաշխավորվում է:

2. Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է ապահովել մասնակիցների` օրենքից բխող իրավունքների և օրինական շահերի պաշտպանության անընդհատության երաշխիքներ նաև անհաղթահարելի ուժի (ֆորս մաժորի) հետևանքով առաջացած պատահարների, արտակարգ իրավիճակների և այլ պայմաններում արտակարգ դրություն հայտարարելու դեպքերում:

3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված դեպքերի վրա հասնելու հավանականությունը, պետական կառավարման այլ մարմինների հետ համատեղ կարող է հաստատել կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների, օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ մեխանիզմներ և երաշխիքներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։