Հոդված 3. Մասնակցի` իր իրավունքների, օրինական շահերի և պարտականությունների վերաբերյալ վարչական մարմիններից տեղեկատվություն ստանալու իրավունքը
Հոդված 3. Մասնակցի` իր իրավունքների, օրինական շահերի և պարտականությունների վերաբերյալ վարչական մարմիններից տեղեկատվություն ստանալու իրավունքը
1. Վարչական մարմինը պարտավոր է մասնակցին տեղեկացնել իր իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, տրամադրել իրավունքների և պարտականությունների իրականացման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը, պատասխանել մասնակցի հարցերին:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկատվությունը տրամադրելիս վարչական մարմնի ներկայացուցիչը առաջնորդվում է ողջամտության կանխավարկածով:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկատվությունը վարչական մարմնի ներկայացուցիչը տրամադրում է պարզ, մատչելի հայերենով:
4. Մասնակցի խնդրանքով վարչական մարմնի ներկայացուցիչը անհրաժեշտության դեպքում ապահովում է սույն հոդվածով նախատեսված տեղեկատվության տրամադրումը օտար լեզվով: