Հոդված 9. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի, հաշվի օպերատորի, մասնակիցների ռեեստրը վարողի ֆիդուցիար պարտականությունը
Հոդված 9. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի, հաշվի օպերատորի, մասնակիցների ռեեստրը վարողի ֆիդուցիար պարտականությունը
1. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը, պահառուն, հաշվի օպերատորը, մասնակիցների ռեեստրը վարողը և նրանց աշխատակիցներն իրենց պարտականությունների կատարման ընթացքում պարտավոր են գործել` ելնելով մասնակիցների շահերից, իրենց իրավունքներն իրականացնել և ֆոնդի մասնակիցների նկատմամբ իրենց պարտականությունները կատարել բարեխիղճ ու ողջամիտ կերպով, պատշաճ մասնագիտական մակարդակով (ֆիդուցիար պարտականություն):
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց կողմից իրենց պարտականությունների կատարման ընթացքում իրենց ֆիդուցիար պարտականությունների խախտման դեպքերը և բնույթը որակելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: