Հոդված 4. Մասնակցի` իր իրավունքների, օրինական շահերի և պարտականությունների վերաբերյալ իրազեկվածությունը
Հոդված 4. Մասնակցի` իր իրավունքների, օրինական շահերի և պարտականությունների վերաբերյալ իրազեկվածությունը
1. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառումն ապահովող վարչական մարմինները պարտավոր են իրենց գործունեության ողջ ընթացքում ապահովել մասնակցի` իր իրավունքների, օրինական շահերի և պարտականությունների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը:
2. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառումն ապահովող վարչական մարմինները պարտավոր են իրենց պաշտոնական ինտերնետային էջում ունենալ համապատասխան ենթաէջ` մասնակցի իրավունքների, օրինական շահերի և պարտականությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությամբ: