Հոդված 1. Կուտակային հատկացումների անձեռնմխելիությունը
Հոդված 1. Կուտակային հատկացումների անձեռնմխելիությունը
1. Մասնակցի օգտին (համար) կատարված կուտակային հատկացումները կարող են օգտագործվել բացառապես կենսաթոշակային համակարգից բխող նպատակներով:
2. Ոչ ոքի չի կարելի զրկել իր օգտին (համար) վճարված կուտակային հատկացումներից (դրանց հաշվին ձեռք բերված կենսաթոշակային ֆոնդի փայերից) և դրանց կառավարման արդյունքում ստացված եկամուտների հանրագումարի նկատմամբ սեփականության իրավունքից: Սույն դրույթից բացառություններ նախատեսվել չեն կարող: Կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցների օգտին (համար) կատարված կուտակային հատկացումները և դրանց կառավարման արդյունքում ստացված եկամուտների հանրագումարը չի կարող ազգայնացվել, օտարվել կամ որևէ այլ կերպ օգտագործվել հասարակության կամ պետության կարիքների համար: