Հոդված 5. Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու մասնակցի իրավունքը
Հոդված 5. Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու մասնակցի իրավունքը
1. Մասնակիցը սույն օրենքով և «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով երաշխավորված իրավունքների և օրինական շահերի արդյունավետ իրականացման և պաշտպանության համար կարող է պահանջ ներկայացնել ֆինանսական համակարգի հաշտարարին` «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հիմքերով և կարգով:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված օրենքներից բխող վեճերը, անկախ վարչական կամ դատական կարգով բողոքարկվելուց, կարող են ներկայացվել ֆինանսական համակարգի հաշտարարի քննմանը և լուծմանը: