Հոդված 7. Մասնակցի իրավական վիճակը վատթարացնող օրենքի ուժի մեջ մտնելը
Հոդված 7. Մասնակցի իրավական վիճակը վատթարացնող օրենքի ուժի մեջ մտնելը
1. Մասնակիցների իրավունքները և օրինական շահերը սահմանափակող կամ նրանց իրավական վիճակը այլ կերպ վատթարացնող դրույթներ կարող են սահմանվել բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով:
2. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համեմատությամբ մասնակցի իրավական վիճակը վատթարացնող, նրա համար ավելի խիստ իրավական ռեժիմ սահմանող օրենքը կարող է օրինական ուժի մեջ մտնել պաշտոնական հրապարակման պահից ոչ շուտ, քան 2 տարի հետո: