Անցնել բովանդակությանը

Հոդված 8. Երաշխիքներ կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի դադարման դեպքում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Երաշխիքներ կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի դադարման դեպքում

1. Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցները ազատվում են սոցիալական վճարներ կատարելու և դրա հետ կապված ցանկացած այլ պարտավորությունից, եթե Հայաստանի Հանրապետությունում դադարում է գործել կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչը, կամ անցում է կատարվում ցանկացած այլ կենսաթոշակային համակարգի:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա միջոցների վերադարձելիության ապահովման համար: Այս դեպքում մասնակիցը կարող է տնօրինել իր կենսաթոշակային հաշվում առկա փայերը, այդ թվում նաև իրականացնել հաշվում առկա փայերի մարում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։