Հոդված 14. Օրենսգրքի 264-րդ հոդվածում`
Հոդված 14. Օրենսգրքի 264-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի 3-րդ կետից հանել «իրացման,» բառը.
2) 3-րդ մասի «2-րդ մասով սահմանված ապրանքների» բառերը փոխարինել «2-5-րդ մասերով սահմանված ակտիվների» բառերով.
3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու դեպքում, Օրենսգրքի 258-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, ծախսերի գծով չնվազեցված մասը համապատասխանաբար առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով՝ 10-ապատիկի, արտադրական գործունեության մասով՝ 20-ապատիկի, հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մասով՝ 10-ապատիկի և Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 10-րդ կետով սահմանված այլ գործունեության մասով 15-ապատիկի չափով նվազեցվում է շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համախառն եկամտից:»: