Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 9. Օրենսգրքի 254-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Օրենսգրքի 254-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի՝

ա. 2-րդ կետից հանել «կամ որպես նոտար նշանակված» և «կամ որպես նոտար նշանակման» բառերը,

բ. 5-րդ կետից հանել «կամ նոտարը» բառերը,

գ. 6-րդ կետից հանել «կամ պաշտոնից ազատված նոտարը» և «կամ կրկին որպես նոտար նշանակվելու» բառերը,

դ. 7-րդ կետից հանել «կամ պաշտոնից ազատված նոտարը», «կամ կրկին որպես նոտար նշանակվելու» և «կամ երբ նոտարը տվյալ հարկային տարվա ընթացքում` մինչև պաշտոնից ազատվելը,» բառերը.

2) 2-րդ մասի առաջին պարբերության «կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը և նոտարը» բառերը փոխարինել «կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը» բառերով.

3) 3-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, ապահովագրական գործակալները, ապահովագրական բրոկերները, ներդրումային ընկերությունները, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցները, գրավատները, արտարժույթի առք ու վաճառքի գործունեություն իրականացնողները, ներդրումային ֆոնդերը, ֆոնդերի կառավարիչները, վճարահաշվարկային կազմակերպությունները, խաղատների, շահումով խաղերի, տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեություն իրականացնողները, վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողները, նոտարները, աուդիտորական կազմակերպությունները, փաստաբանական ծառայություն մատուցողները.».

4) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։