Հոդված 16
Հոդված 16.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից և տարածվում է դրանից հետո ծագող հարաբերությունների վրա, եթե սույն հոդվածով այլ բան նախատեսված չէ:
2. Սույն օրենքով սահմանվող կարգավորումները կիրառելի են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարվող՝ ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսերի և իրացման ծախսերի նկատմամբ, ինչպես նաև սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ձեռք բերված՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեության առարկա հանդիսացող ապրանքների սկզբնական արժեքի նկատմամբ:
3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան նախորդող հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով առկա՝ շրջանառության հարկի գումարից ապրանքներ ձեռք բերելու ծախսերի գծով չնվազեցված մասը (այդ թվում` հաշվետու ժամանակաշրջանի համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի բացակայության դեպքում) Օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների պահպանմամբ Օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով նվազեցվում է 2025 թվականի հունվարի 1-ը ներառող և հետագա հաշվետու ժամանակաշրջանների համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի նկատմամբ հաշվարկվող շրջանառության հարկի գումարից:
4. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը տարածվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կատարված ձեռքբերումների վրա, բացառությամբ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների, որոնց մասով սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթները տարածվում են միայն 2024 թվականի հուլիսի 1-ից հետո կատարվող ձեռքբերումների վրա:
5. 2025 թվականի հունվար ամսվա ընթացքում հարկման ընդհանուր համակարգից հարկման հատուկ համակարգեր տեղափոխվելու դեպքում սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան վերաձևակերպման արդյունքում հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարներից նվազեցման ենթակա ԱԱՀ-ի գումարներն արտացոլվում են 2024 թվականի դեկտեմբեր ամսվա համար Օրենսգրքի 75-րդ հոդվածին համապատասխան հարկային մարմին ներկայացվող՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով:
6. Բացառապես Երևան քաղաքի վարչական տարածքից դուրս հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու դեպքում՝
1) Երևան քաղաքի վարչական տարածքից դուրս հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների մասով սույն օրենքի դրույթները տարածվում են 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա.
2) մինչև 2026 թվականի հունվարի 1-ը Երևան քաղաքի վարչական տարածքից դուրս հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների մասով կիրառվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ Օրենսգրքով սահմանված կարգավորումները:
Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
2024 թ. հունիսի 28
Երևան
ՀՕ-285-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2024 թվական: