Հոդված 4. Օրենսգրքի 73-րդ հոդվածում`
Հոդված 4. Օրենսգրքի 73-րդ հոդվածում`
1) 11-րդ մասի երկրորդ նախադասությունից հանել «կամ նոտարի պաշտոնից ազատվելու» և «կամ նոտարը» բառերը.
2) 14-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Օրենսգրքի համաձայն` ԱԱՀ վճարողների մոտ հարկման ընդհանուր համակարգից հարկման հատուկ համակարգեր տեղափոխվելու օրվա դրությամբ առկա ձեռքբերումների մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում Օրենսգրքով սահմանված կարգով հաշվանցված (պակասեցված) ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման՝ հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարներից նվազեցման՝ տվյալ օրվան նախորդող` ԱԱՀ վճարող համարվելու վերջին հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով`
1) ապրանքի (բացառությամբ հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի), աշխատանքի կամ ծառայության համապատասխան արժեքի նկատմամբ՝ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հաշվարկված գումարի չափով.
2) հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի հաշվեկշռային արժեքի նկատմամբ՝ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հաշվարկված գումարի չափով:»: