Գլուխ V · ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 26
Հոդված 26.
Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժում պետական տուրքի վճարումից ազատվում են`
ա) սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության մարմինները` տուժողին կամ նրա ընտանիքի անդամներին վճարված թոշակի և նպաստի գումարները վնաս պատճառողից գանձելու վերաբերյալ ռեգրեսիվ հայցերով.
բ) բոլոր հայցվորները` տուգանքները և տույժերը, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի գումարները պետական բյուջե գանձելու վերաբերյալ հայցերով.
գ) Հայաստանի Հանրապետության դատախազությունը` պետական շահերի պաշտպանության վերաբերյալ հայցերով: