Գլուխ V · ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 31
Հոդված 31.
Պետության կողմից գաղտնի ճանաչված գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի արտոնագիրը գործողության մեջ պահելու համար տարեկան տուրքեր չեն վճարվում:
Արտոնագրատիրոջ կողմից արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործման իրավունքն այլ անձի տալու մասին հայտարարության հրապարակմանը հաջորդող տարվանից արտոնագիրն ուժի մեջ պահելու տուրքը նվազեցվում է 50 տոկոսով: