Անցնել բովանդակությանը
Գլուխ V · ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 30

գործել է մինչև 1997-11-22Բացել ARLIS-ում

Հոդված 30.

Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու համար գանձվող պետական տուրքի վճարումից ազատվում են`

ա) արտահանվող մշակութային արժեքների հեղինակները, նրանց ընտանիքի անդամները կամ լիազորած անձինք.

բ) Հայաստանի Հանրապետության, այլ պետությունների պետական պարգևներով, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների պարգևներով պարգևատրված քաղաքացիները` այդ պարգևների գծով:

գ) թանգարանները, արխիվները, գրադարանները, մշակութային արժեքների այլ պետական պահոցները` իրենց ֆոնդերում մշտական պահպանության տակ գտնվող մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման ժամանակ.

դ) պետական երաժշտական համույթները, երաժիշտ կատարողները` հյուրախաղերի կամ ուսանելու նպատակով իրենց հետ ժամանակավոր արտահանվող նվագարանների համար.

Այն անձինք, ովքեր պետությանը նվիրաբերում են մշակութային արժեքներ, որոնք գրանցված են կամ ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահպանական ցուցակներում կամ գրանցման մատյաններում` նվիրաբերված յուրաքանչյուր մշակութային արժեքի դիմաց մեկ անգամ օգտվում են արտահանման իրավունքի վկայագիր ստանալու համար գանձվող տուրքի 50 տոկոս զեղչի իրավունքից:

(30-րդ հոդվածը խմբ., լրաց. 07.10.97 ՀՕ-149)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։