Հոդված 15
Հոդված 15
. Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու համար պետական տուրքերը գանձվում են հետևյալ դրույքաչափերով`
ա) մինչև 100 տարվա վաղեմություն ունեցող մշակութային արժեքների արտահանման իրավունքի վկայագիր տալու համար` արտահանվող մշակութային արժեքների ընդհանուր գնահատության 15 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքից.
բ) 100 և ավելի տարվա վաղեմություն ունեցող մշակութային արժեքների արտահանման իրավունքի վկայագիր տալու համար` արտահանվող մշակութային արժեքների ընդհանուր գնահատության 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքից.
գ) մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու համար` ժամանակավոր արտահանվող մշակութային արժեքների ընդհանուր գնահատության 0,5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի եռապատիկից: