Անցնել բովանդակությանը
Գլուխ III · ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԱՆՁՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ

Հոդված 7

գործել է մինչև 1997-11-22Բացել ARLIS-ում

Հոդված 7.

Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը գանձվում է`

ա) դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, գանգատների, դատարանների վճիռների դեմ տրվող վճռաբեկ գանգատների համար, ինչպես նաև դատարանների կողմից փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար.

բ) Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժ տրվող հայցադիմումների, ինչպես նաև պետական արբիտրաժի վճիռները (որոշումները) վերանայելու վերաբերյալ տրվող դիմումների համար.

գ) նոտարական գրասենյակների կողմից նոտարական գործողություններ կատարելու, նոտարական կարգով վավերացված փաստաթղթերի կրկնօրինակներ տալու, նշված մարմինների կողմից գործարքների նախագծեր և դիմումներ կազմելու, փաստաթղթերի պատճեններ հանելու և դրանցից քաղվածքներ տալու համար.

դ) քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանց մասին քաղաքացիներին կրկնակի վկայականներ, քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումների փոփոխությունների, լրացումների, ուղղումների և վերականգնման կապակցությամբ վկայականներ տալու համար.

ե) ձեռնարկությունների, դրանց առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև անհատ ձեռներեցների պետական գրանցման համար.

զ) բանկային գործունեության իրականացման արտոնագիր տալու համար.

է) մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու համար.

ը) գյուտերի, օգտակար սարքերի, արդյունաբերական նմուշների, ապրանքային և սպասարկման նշանների (արդյունաբերական սեփականության օբյեկտների) իրավական պաշտպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար.

թ) ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների համար.

ժ) մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների պետական գրանցման համար.

ժա) հասարակական-քաղաքական, հասարակական, կրոնական կազմակերպությունների, արհեստակցական միությունների և այլ կազմակերպությունների պետական գրանցման համար.

ժբ) լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար.

ժգ) օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող ավտոմեքենաները Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու թույլտվություն տալու համար.

ժդ) արժեթղթերի թողարկման ազդագրի գրանցման համար.

ժե) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիության փոփոխման համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։