Հոդված 1
Հոդված 1.
«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» 2004 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-176-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում՝
1) յոթերորդ պարբերությունից հանել «արտահանման կամ» բառերը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-12-րդ պարբերություններով.
«մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպություն՝ իրավաբանական անձ, որն իրականացնում է մշակութային արժեքների փորձաքննություն և սույն օրենքով սահմանված կարգով հավատարմագրված և հաշվառված է լիազոր պետական մարմնի կողմից.
հավատարմագրված մասնագետ՝ ֆիզիկական անձ, որն ունի բարձրագույն կրթություն, որակավորման գործող վկայական, հաշվառված ու հավատարմագրված է լիազոր պետական մարմնի կողմից և մատուցում է մասնագիտական ծառայություն.
մշակութային արժեքների արտահանման լիցենզիա (եզրակացություն)՝ մշակութային արժեքի արտահանման իրավունքը հաստատող պաշտոնական փաստաթուղթ:»: