Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԿԱՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 24. Հատուկ կատեգորիայի հավանական զոհերի և զոհերի աջակցության և դրա դադարեցման առանձնահատկությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 24. Հատուկ կատեգորիայի հավանական զոհերի և զոհերի աջակցության և դրա դադարեցման առանձնահատկությունները

1. Հատուկ կատեգորիայի հավանական զոհերը և զոհերը սույն օրենքի 21-րդ և 22-րդ հոդվածներով սահմանված կարգով ապահովվում են համապատասխան աջակցությամբ, ինչպես նաև նրա հատուկ վիճակից բխող յուրահատկությունների հետ կապված լրացուցիչ աջակցությամբ:

2. Իրավասու մարմինները ձեռնարկում են հնարավոր բոլոր միջոցները՝ հայտնաբերելու հատուկ կատեգորիայի հավանական զոհերի և զոհերի օրինական ներկայացուցիչներին: Դրա անհնարինության, ինչպես նաև այն դեպքերում, երբ հատուկ կատեգորիայի հավանական զոհերի և զոհերի ներգրավվածությունը չի բխում հատուկ կատեգորիայի հավանական զոհերի և զոհերի շահերից, հատուկ կատեգորիայի հավանական զոհերը և զոհերը նախանույնացման մեկնարկից մինչև աջակցության դադարեցումը օրենքով սահմանված կարգով ապահովվում է օրինական այլ ներկայացուցչով:

3. Աջակցություն ստանալու նպատակով հատուկ կատեգորիայի հավանական զոհերի և զոհերի ուղղորդումն իրականացվում է օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ:

4. Հատուկ կատեգորիայի երեխա զոհերի աջակցության հասանելիությունը ապահովվում է մինչև նրանց չափահասության տարիքի հասնելը: Չափահասության տարիքին հասնելուն պես անձը այլևս չի համարվում հատուկ կատեգորիայի զոհ՝ երեխա հանդիսանալու հիմքով, և նրա նկատմամբ աջակցության գործընթացն իրականացվում է զոհերի համար նախատեսված ընդհանուր հիմունքներով:

4.1. Հատուկ կատեգորիայի երեխա զոհին սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով սահմանված միանվագ դրամական փոխհատուցում տրամադրելու մասին որոշումը նույնացման հանձնաժողովը կայացնում է երեխայի օրինական ներկայացուցչի ներկայությամբ:

4.2. Միանվագ դրամական փոխհատուցումը տրամադրվում է օրինական ներկայացուցչին՝ նպատակային՝ հատուկ կատեգորիայի զոհի առաջնային կարիքները հոգալու համար:

5. Անօգնական վիճակում գտնվող հատուկ կատեգորիայի զոհերի աջակցության դադարեցումն իրականացվում է սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կարգով:

(24-րդ հոդվածը լրաց. 03.06.19 ՀՕ-56-Ն, փոփ. 04.05.22 ՀՕ-110-Ն)

(04.05.22 ՀՕ-110-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։