Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-03-30-ից մինչև 2019-06-29։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հոդված 12. Նախանույնացում իրականացնելու և հայտնաբերված անձանց նույնացման նպատակով նույնացման հանձնաժողովին ներկայացնելու համար իրավասու մարմինները

գործել է մինչև 2019-06-29Բացել ARLIS-ում

Հոդված 12. Նախանույնացում իրականացնելու և հայտնաբերված անձանց նույնացման նպատակով նույնացման հանձնաժողովին ներկայացնելու համար իրավասու մարմինները

1. Նախանույնացում իրականացնելու և հավանական զոհերին նույնացման ներկայացնելու համար իրավասու մարմիններն են՝ գործընկեր հասարակական կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ՝ իրավասու մարմիններ):

2. Իրավասու մարմինները մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց կամ նրանց առնչվող հանցագործության դեպքերի վերաբերյալ տեղեկությունները ստանում են ինքնուրույն իրականացրած աշխատանքների արդյունքում, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից, միջազգային, հասարակական կազմակերպություններից, զանգվածային լրատվության միջոցներից, անհատ քաղաքացիներից հնարավոր ցանկացած եղանակով՝ գրավոր, էլեկտրոնային նամակագրության, «թեժ գծերի» միջոցով և այլն:

3. Սույն օրենքով սահմանված խնդիրների արդյունավետ լուծման նպատակով իրավասու մարմիններն ակտիվորեն փոխհամագործակցում և օգտագործում են միմյանց հնարավորությունները:

4. Սույն օրենքով սահմանված դրույթների կատարման օպերատիվությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը լիազորված են հանդես գալու և միմյանց միջև, ինչպես նաև գործընկեր հասարակական կազմակերպությունների հետ փոխհամագործակցությունն իրականացնելու համապատասխան մասնագիտացված կամ պատասխանատու ստորաբաժանումների միջոցով:

5. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները իրենց իրավասությունների շրջանակներում առավելագույնս օժանդակում են իրավասու մարմնին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավասու մարմնին տրամադրում անձի կամ նրա հետ կապված հանգամանքների վերաբերյալ իրենց տնօրինման ներքո առկա անհրաժեշտ տեղեկությունները:

6. Իրավասու մարմինները, մարդու իրավունքների և անձնական տվյալների պաշտպանության սկզբունքներին համահունչ, օրենքով սահմանված կարգով պահպանում են իրենց հայտնի դարձած անձնական և այլ տեղեկությունների գաղտնիությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։