Հոդված 12. Նախանույնացում իրականացնելու և հայտնաբերված անձանց նույնացման նպատակով նույնացման հանձնաժողովին ներկայացնելու համար իրավասու մարմինները
Հոդված 12. Նախանույնացում իրականացնելու և հայտնաբերված անձանց նույնացման նպատակով նույնացման հանձնաժողովին ներկայացնելու համար իրավասու մարմինները
1. Նախանույնացում իրականացնելու և հավանական զոհերին նույնացման ներկայացնելու համար իրավասու մարմիններն են՝ գործընկեր հասարակական կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ՝ իրավասու մարմիններ):
2. Իրավասու մարմինները մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց կամ նրանց առնչվող հանցագործության դեպքերի վերաբերյալ տեղեկությունները ստանում են ինքնուրույն իրականացրած աշխատանքների արդյունքում, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, միջազգային, հասարակական կազմակերպություններից, զանգվածային լրատվության միջոցներից, անհատ քաղաքացիներից հնարավոր ցանկացած եղանակով՝ գրավոր, էլեկտրոնային նամակագրության, «թեժ գծերի» միջոցով և այլն:
3. Սույն օրենքով սահմանված խնդիրների արդյունավետ լուծման նպատակով իրավասու մարմիններն ակտիվորեն փոխհամագործակցում և օգտագործում են միմյանց հնարավորությունները:
4. Սույն օրենքով սահմանված դրույթների կատարման օպերատիվությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը լիազորված են հանդես գալու և միմյանց միջև, ինչպես նաև գործընկեր հասարակական կազմակերպությունների հետ փոխհամագործակցությունն իրականացնելու համապատասխան մասնագիտացված կամ պատասխանատու ստորաբաժանումների միջոցով:
5. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները իրենց իրավասությունների շրջանակներում առավելագույնս օժանդակում են իրավասու մարմնին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավասու մարմնին տրամադրում անձի կամ նրա հետ կապված հանգամանքների վերաբերյալ իրենց տնօրինման ներքո առկա անհրաժեշտ տեղեկությունները:
6. Իրավասու մարմինները, մարդու իրավունքների և անձնական տվյալների պաշտպանության սկզբունքներին համահունչ, օրենքով սահմանված կարգով պահպանում են իրենց հայտնի դարձած անձնական և այլ տեղեկությունների գաղտնիությունը:
(12-րդ հոդվածը փոփ. 04.05.22 ՀՕ-110-Ն)
(04.05.22 ՀՕ-110-Ն օրենքն ունի անցումային դրույթ)