Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 7. Հրապարակումների սահմանափակումը
Հոդված 7. Հրապարակումների սահմանափակումը
1. Արգելվում է զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ եղանակով մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձի վերաբերյալ այնպիսի տեղեկությունների հրապարակումը, որոնք թույլ կտան նույնացնել վերջինիս ինքնությունը, բացառությամբ նրա շահերից բխող դեպքերի՝ Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի որոշմամբ, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: