Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 7. Հրապարակումների սահմանափակումը և լրագրողական մրցանակաբաշխություն հայտարարելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Հրապարակումների սահմանափակումը և լրագրողական մրցանակաբաշխություն հայտարարելը

(վերնագիրը լրաց. 04.05.22 ՀՕ-110-Ն)

1. Արգելվում է զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ եղանակով մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձի վերաբերյալ այնպիսի տեղեկությունների հրապարակումը, որոնք թույլ կտան նույնացնել վերջինիս ինքնությունը, բացառությամբ նրա շահերից բխող դեպքերի՝ Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի որոշմամբ, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

2. Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարն արդյունավետ լուսաբանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը յուրաքանչյուր տարի հայտարարում է լրագրողական մրցանակաբաշխություն: Ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության անցկացման կանոնակարգը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի համատեղ հրամանով:

(7-րդ հոդվածը լրաց. 04.05.22 ՀՕ-110-Ն)

(04.05.22 ՀՕ-110-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։