Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 26. «Փոքր» մասնավորեցման կարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 26. «Փոքր» մասնավորեցման կարգը

1. Կոմիտեն, Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ, մասնավորեցվող «փոքր» մասնավորեցման օբյեկտները գրավոր առաջարկում է դրանց աշխատավորական կոլեկտիվներին:

2. Գրավոր առաջարկը ստանալուց հետո 20 օրվա ընթացքում, աշխատավորական կոլեկտիվը կոմիտե պետք է ներկայացնի գրավոր համաձայնություն` օբյեկտը նշված գնով գնելու մասին, ընդհանուր ժողովի որոշումը` այդ նպատակով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն ստեղծելու մասին, ինչպես նաև մուծի կանխավճար` օբյեկտի արժեքի հինգ տոկոսի չափով:

3. Բաժնեմասերի բաշխումն աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև իրականացվում է կոլեկտիվի անդամների (ըստ սույն օրենքի 2 հոդվածի 6-րդ մասի «ա» կետի սահմանման) որոշմամբ` ձայների պարզ մեծամասնությամբ, կոլեկտիվի անդամների` բաժնեմասեր ձեռք բերելու հավասար իրավունքների հաշվարկով: Եթե կոլեկտիվի անդամը հրաժարվում է իրեն հասանելիք բաժնեմասից, ապա նրա բաժնեմասը հավասարաչափ բաշխվում է կոլեկտիվի մնացած անդամների միջև: «Փոքր» օբյեկտը կարող է սեփականաշնորհվել աշխատավորական կոլեկտիվի անդամներին, եթե դրա հաստիքացուցակային կազմի ավելի քան 50 տոկոսը ցանկություն է հայտնել դառնալ սեփականատեր և կատարել է համապատասխան ներդրում:

4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պայմանները չկատարելու դեպքում աշխատավորական կոլեկտիվը զրկվում է նախապատվության իրավունքից:

(26-րդ հոդվածը փոփ., խմբ. 08.10.02 ՀՕ-423-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-303-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։