Գլուխ 5 · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 21. Խորհրդատվական օգնությունը
Հոդված 21. Խորհրդատվական օգնությունը
1. Խորհրդատվական օգնությունն անձի հիմնական պահանջմունքները և սոցիալական կարիքները բավարարելու ուղիներ և եղանակներ գտնելու, ստեղծված իրավիճակին համարժեք այլ սոցիալական ծառայություններ ստանալու, համապատասխան պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ կամ կազմակերպություններ կամ ֆիզիկական անձանց ուղղորդելու վերաբերյալ անձին տրվող տեղեկությունները, մեկնաբանություններն ու առաջարկություններն են, սոցիալական պաշտպանության ոլորտում անձի իրավունքների, դրանց իրականացման, պարտականությունների, սոցիալ-տնտեսական ակտիվացման և սոցիալական ինտեգրման հնարավորությունների վերաբերյալ տեղեկության տրամադրումը:
2. Անձին խորհրդատվական օգնություն առանց դիմումի տրամադրում է դրա լիազորությունն ունեցող անձը։