Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-11-14-ից մինչև 2026-05-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 31. Բնակարանային կոմունալ ծառայությունների վճարումների նվազեցումը կամ հատուցումը կամ վառելանյութ ձեռք բերելու համար հատուցումը

գործել է մինչև 2026-05-01Բացել ARLIS-ում

Հոդված 31. Բնակարանային կոմունալ ծառայությունների վճարումների նվազեցումը կամ հատուցումը կամ վառելանյութ ձեռք բերելու համար հատուցումը

1. Ընտանիքի բնակարանային կոմունալ ծառայությունների վճարումների նվազեցումն ընտանիքի կողմից սպառվող կոմունալ ծառայությունների համար հնարավոր նվազ սակագների սահմանումն է, իսկ բնակարանային կոմունալ ծառայություններ կամ վառելանյութ ձեռք բերելու համար հատուցումը դրանց մասնակի կամ ամբողջական հատուցման նպատակով դրամական միջոցների տրամադրումն է կամ դրանց անմիջական հատուցումը:

2. Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում բնակարանային կոմունալ ծառայությունների` խոցելի ընտանիք ճանաչելու կամ կոմունալ ծառայությունների հատուցման կամ վառելանյութ ձեռք բերելու համար հատուցման տրամադրման կարգը և պայմանները, շահառուների խմբերը հաստատում է Կառավարությունը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։