Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-11-14-ից մինչև 2026-05-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՂ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 40. Սոցիալական աջակցության համար դիմող և այն ստացող անձի կողմից իր պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում հետևանքները և պատասխանատվությունը

գործել է մինչև 2026-05-01Բացել ARLIS-ում

Հոդված 40. Սոցիալական աջակցության համար դիմող և այն ստացող անձի կողմից իր պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում հետևանքները և պատասխանատվությունը

1. Սոցիալական աջակցության համար դիմողի կողմից սույն օրենքով սահմանված իր պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում սոցիալական աջակցություն տրամադրելը մերժվում է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

2. Օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով սոցիալական աջակցություն ստացող անձի կամ ընտանիքի կողմից սույն օրենքով սահմանված պարտականությունների չկատարման կամ օրենսդրության խախտմամբ սոցիալական աջակցություն ստանալու դեպքում սոցիալական աջակցություն տրամադրելը դադարեցվում է, և օրենսդրության խախտմամբ ստացված գույքը (ներառյալ դրամական միջոցները) վերադարձվում է։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։