Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Սույն օրենքի նպատակը և կարգավորման առարկան
Հոդված 1. Սույն օրենքի նպատակը և կարգավորման առարկան
1. Սույն օրենքի նպատակը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 44-րդ հոդվածով և միջազգային պայմանագրերով սահմանված հավաքների ազատության՝ հավաք կազմակերպելու և հավաքին մասնակցելու իրավունքի ապահովումն է։
2. Սույն օրենքը կարգավորում է հավաքների ազատությունն իրականացնելու և պաշտպանելու պայմաններն ու կարգը:
(1-ին հոդվածը փոփ. 25.10.17 ՀՕ-154-Ն)