Գլուխ 2 · ԻՐԱԶԵԿՄԱՄԲ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՎԱՔՆԵՐ
Հոդված 21. Իրազեկումն ի գիտություն ընդունելու մասին տեղեկացնելը
Հոդված 21. Իրազեկումն ի գիտություն ընդունելու մասին տեղեկացնելը
1. Իրազեկումն ի գիտություն ընդունելու մասին լիազոր մարմինն անհապաղ տեղեկացնում է կազմակերպիչներին և ոստիկանությանը, ինչպես նաև դրա մասին գրություն է փակցնում լիազոր մարմնի վարչական շենքում` բոլորի համար մատչելի ու տեսանելի տեղում։ Եթե լիազոր մարմինն ունի համացանցային կայքէջ, ապա այդ տեղեկությունը տեղադրվում է նաև այդ էջում։
2. Լիազոր մարմնի կողմից հավաք կազմակերպվելու դեպքում լիազոր մարմինն այդ մասին տեղեկությունը տեղադրում է իր համացանցային կայքէջում, ինչպես նաև դրա մասին գրություն է փակցնում լիազոր մարմնի վարչական շենքում` բոլորի համար մատչելի ու տեսանելի տեղում ոչ ուշ, քան հավաքի սկզբից 72 ժամ առաջ:
(21-րդ հոդվածը փոփ. 24.10.24 ՀՕ-432-Ն)