Գլուխ 4 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՆԵՐԸ
Հոդված 19. Մարտական ծառայության մեդալը
Հոդված 19. Մարտական ծառայության մեդալը
1. Մարտական ծառայության մեդալը շնորհվում է մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, պետության սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար։
2. Մարտական ծառայության մեդալով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները, ազգային անվտանգության, ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության և ոստիկանության ծառայողները, ինչպես նաև այլ անձինք:
(19-րդ հոդվածը փոփ. 24.10.24 ՀՕ-440-Ն)