Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 6. Պետական պարգևներով պարգևատրվող անձինք և մարմինները

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 6. Պետական պարգևներով պարգևատրվող անձինք և մարմինները

(վերնագիրը փոփ. 28.02.24 ՀՕ-119-Ն)

1. Հայրենիքի շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձանց:

2. Սույն օրենքով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք, տնտեսության, գիտության, կրթության, առողջապահության, մշակույթի, սպորտի բնագավառների և այլ կոլեկտիվները, Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը:

3. Հանրապետության նախագահը և վարչապետն իրենց պաշտոնավարման ընթացքում չեն կարող պարգևատրվել Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով։

4. (մասն ուժը կորցրել է 28.02.24 ՀՕ-119-Ն)

(6-րդ հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-103-Ն, փոփ., խմբ. 23.03.18 ՀՕ-158-Ն, փոփ. 28.02.24 ՀՕ-119-Ն)

(28.02.24 ՀՕ-119-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։