Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՆԵՐԸ

Հոդված 17. Արիության մեդալը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17. Արիության մեդալը

1. Արիության մեդալը շնորհվում է հայրենիքի պաշտպանության, հասարակական կարգի պահպանության, ազգային անվտանգության գործում, քրեակատարողական և հարկադիր կատարումն ապահովող, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքը կատարելու համար։

2. Արիության մեդալով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության, փրկարար, ազգային անվտանգության, արդարադատության նախարարության քրեակատարողական և հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների ու պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային ծառայողները, ինչպես նաև այլ անձինք:

(17-րդ հոդվածը փոփ. 24.10.24 ՀՕ-440-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։