Հոդված 24. «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը
Հոդված 24. «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը
1. «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը շնորհվում է իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանման կամ հանցավորության դեմ պայքարի գործում ցուցաբերած սխրագործության կամ անձնվիրության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կամ քաղաքացիական պարտքը կատարելիս խիզախություն ցուցաբերելու կամ հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար։
2. «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով պարգևատրվում են`
1) Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողները և ոստիկանության քաղաքացիական ծառայողները.
2) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ազգային անվտանգության, ներքին գործերի նախարարության փրկարար, արդարադատության նախարարության քրեակատարողական և հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների կամ պետական կառավարման այլ մարմինների ծառայողները.
3) Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիները, Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք:
(24-րդ հոդվածը փոփ. 24.10.24 ՀՕ-440-Ն)