Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 4. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումները
Հոդված 4. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումները
1. Հայաստանի Հանրապետությունում սահմանվում է Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվի պատվավոր կոչումը:
2. Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվի պատվավոր կոչումը շնորհվում է երաժշտական, խմբերգային, պարային և այլ կոլեկտիվների՝ գիտության, կրթության, մշակույթի բնագավառների զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար:
(4-րդ հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-103-Ն, խմբ. 28.02.24 ՀՕ-119-Ն)
(28.02.24 ՀՕ-119-Ն օրենքն ունի անցումային դրույթ)