Հոդված 40. Զինծառայողին վստահված զենքը, ռազմամթերքը, ռազմական տեխնիկան կամ ռազմական այլ գույքը, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերը, սարքերը կամ առարկաները մեկ ուրիշին հանձնելը
Հոդված 40. Զինծառայողին վստահված զենքը, ռազմամթերքը, ռազմական տեխնիկան կամ ռազմական այլ գույքը, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերը, սարքերը կամ առարկաները մեկ ուրիշին հանձնելը
1. Զինծառայողին վստահված զենքը, ռազմամթերքը, ռազմական տեխնիկան կամ ռազմական այլ գույքը, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերը, սարքերը կամ առարկաները սահմանված կարգի խախտմամբ մեկ ուրիշին հանձնելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) կարգապահական վաշտ ուղարկելը` տասնհինգ օրից մինչև մեկ ամիս ժամկետով.
4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչև 30 տոկոսը ներառյալ՝ մինչև երեք ամիս ժամկետով.
5) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
6) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով.
7) զինվորական ծառայությունից արձակում: