Հոդված 13. Կարգապահական խախտման հասկացությունը
Հոդված 13. Կարգապահական խախտման հասկացությունը
1. Կարգապահական խախտում (զանցանք) է համարվում զինվորական ծառայության կարգի դեմ ոտնձգող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար սույն օրենքով նախատեսված է կարգապահական պատասխանատվություն: Կարգապահական խախտում է համարվում նաև սպայական կազմի զինծառայողի կողմից հաշվետու կամ ուսումնական տարվա արդյունքներով ծառայողական գործառույթները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ սպայի պատվի կանոնների խախտումը: Սպայի պատվի կանոնները սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի նորմատիվ հրամանով:
2. Սույն օրենքով սահմանված իրավախախտումների համար կիրառվում է կարգապահական պատասխանատվություն, եթե դրանցում առկա չեն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված արարքների հատկանիշներ:
3. Վարչական իրավախախտում թույլ տված զինծառայողը կարգապահական պատասխանատվության է ենթարկվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով, որի շրջանակներում ստացված՝ վարչական իրավախախտում կատարելու համար զինծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նյութերով սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված ծառայողական քննություն չի անցկացվում, և իրավասու հրամանատարի (պետի) հրամանով զինծառայողը կարգապահական տույժի է ենթարկվում սույն օրենքի 36-րդ հոդվածի համաձայն:
(13-րդ հոդվածը խմբ. 13.04.23 ՀՕ-125-Ն)