Հոդված 27.1. Կարգապահական տույժ ընտրելու կարգը
Հոդված 27.1. Կարգապահական տույժ ընտրելու կարգը
1. Զինծառայողին նույն կարգապահական իրավախախտման համար մեկից ավելի կարգապահական տույժ չի կարող տրվել: Սույն օրենքի 5-րդ գլխի որևէ հոդվածի որևէ մասով կարգապահական իրավախախտումը որակվելուց հետո կիրառման ենթակա կարգապահական տույժ է ընտրվում համապատասխան մասի կետերով թվարկված կարգապահական տույժերից միայն մեկը:
2. Հրամանատարը (պետը) կարգապահական տույժի տեսակը որոշելիս հաշվի է առնում սույն օրենքի 24-րդ, 25-րդ կամ 26-րդ հոդվածները՝ որքանով որ ընտրված կարգապահական տույժի տեսակը թույլատրելի է կիրառել կարգապահական իրավախախտում կատարած համապատասխան կազմի զինծառայողի նկատմամբ:
3. Մեկից ավելի կարգապահական իրավախախտման համար կարող է տրվել մեկ կարգապահական տույժ՝ յուրաքանչյուր արարքին առանձին իրավական գնահատական տալու հիման վրա: Այդ դեպքում չեն կարող ընտրվել յուրաքանչյուր արարքի համար սույն օրենքի 5-րդ գլխի արարքը որակող հոդվածներով նախատեսված առավել մեղմ կարգապահական տույժերը:
(27.1-ին հոդվածը լրաց. 13.04.23 ՀՕ-125-Ն)