Հոդված 33. Մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը
Հոդված 33. Մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը
1. Մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները դիտավորությամբ խախտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) խիստ նկատողություն.
2) կարգապահական վաշտ ուղարկելը` մեկ ամիս ժամկետով.
3) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչև 20 տոկոսով՝ մինչև երեք ամիս ժամկետով.
4) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
5) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` երեքից վեց ամիս ժամկետով.
6) զինվորական ծառայությունից արձակում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը ծառայության նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով կատարելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչև տասն օր ժամկետով.
4) գերատեսչական կրծքանշանից զրկում.
5) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչև 10 տոկոսով՝ մինչև երկու ամիս ժամկետով.
6) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) խիստ նկատողություն.
2) կարգապահական վաշտ ուղարկելը` քսան օրից մինչև մեկ ամիս ժամկետով.
3) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչև 30 տոկոսը ներառյալ՝ մինչև երեք ամիս ժամկետով.
4) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
5) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով.
6) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.
7) զինվորական ծառայությունից արձակում: