Գլուխ 5 · (գլուխը խմբ. 13.04.23 ՀՕ-125-Ն)
Հոդված 44. Ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման կանոնները խախտելը
Հոդված 44. Ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման կանոնները խախտելը
1. Ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման այլ կանոնները խախտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչև մեկ ամիս ժամկետով.
4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչև 30 տոկոսը ներառյալ՝ մինչև երեք ամիս ժամկետով.
5) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
6) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.
7) զինվորական ծառայությունից արձակում: