Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-03-30-ից մինչև 2018-04-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺԻ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԶԵՆՔԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

Հոդված 21. Հատուկ միջոցների օգտագործումը

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 21. Հատուկ միջոցների օգտագործումը

1. Լիազոր մարմնի ծառայողները, անձամբ կամ ստորաբաժանման կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս, իրավունք ունեն հատուկ միջոցներ օգտագործել հետևյալ դեպքերում.

1) պետական պահպանության օբյեկտների վրա հարձակմանը կամ հարձակման վտանգին դիմակայելիս.

2) լիազոր մարմնի ծառայողների և քաղաքացիների անվտանգությունն ապահովող պետական այլ մարմինների ծառայողների վրա հարձակումը կամ հարձակման սպառնալիքը կամ ցույց տրվող դիմադրությունը կանխելիս.

3) պահպանվող օբյեկտների և տրանսպորտային միջոցների վրա հարձակմանը կամ հարձակման վտանգին դիմակայելիս.

4) օրինազանցներին և այլ անձանց ձերբակալելիս, որոնց հանդեպ անհրաժեշտ հիմքեր կան ենթադրելու, որ նրանք հակված են ցույց տալու զինված դիմադրություն կամ խոչընդոտելու լիազոր մարմնի ծառայողների պարտականությունները կատարելուն, ինչպես նաև նրանց համապատասխան մարմիններ բերման ենթարկելիս։

Բացի այդ, հատուկ միջոցներ կարող են օգտագործվել սույն օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված դեպքերում։

2. Արգելվում է հատուկ միջոցների գործադրումը հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու և ծառայողի կյանքին և առողջությանն իրական վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի։

3. Անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում հատուկ միջոցների կամ զենքի բացակայության պայմաններում լիազոր մարմնի ծառայողն իրավունք ունի օգտագործել ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցները։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։