Հոդված 9. Օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարների ու այլ անձանց անվտանգությունը
Հոդված 9. Օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարների ու այլ անձանց անվտանգությունը
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակահատվածում օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարների ու նրանց ընտանիքների անդամների պետական պահպանության ապահովման միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև պետական պահպանությունն իրականացնող պետական մարմնի և օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։
2. Օտարերկրյա պետական այլ պաշտոնյաներին, հասարակական, քաղաքական, կրոնական և այլ գործիչներին, ինչպես նաև այլ անձանց, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակահատվածում, կարող է տրամադրվել պետական պահպանություն՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի սահմանած կարգով և ժամկետներում։ Այդ անձանց պահպանությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի սահմանած իրավասու պետական մարմինը։