Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-03-14-ից մինչև 2024-04-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆԸ

Հոդված 13. Ծառայության իրավունքները

գործել է մինչև 2024-04-05Բացել ARLIS-ում

Հոդված 13. Ծառայության իրավունքները

(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն)

Ծառայությունը պետական պահպանություն իրականացնելու նպատակով իրավունք ունի՝

1) պահպանական միջոցառումների նախապատրաստման և իրականացման նպատակով ներգրավել անհրաժեշտ ուժեր և միջոցներ.

2) օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենսդրությանը համապատասխան, իր լիազորության շրջանակներում, իրականացնել օպերատիվ-հետախուզական գործունեություն.

3) պահպանվող օբյեկտներում կազմակերպելու և իրականացնելու օպերատիվ տեխնիկական զննումներ, իսկ համապատասխան ծառայությունների և կազմակերպությունների ներգրավմամբ իր իրավասության շրջանակներում՝ նաև սանիտարահիգիենիկ, ռադիացիոն և հակահամաճարակային, ինչպես նաև պետական պահպանության օբյեկտներին օրենքով սահմանված կարգով տրամադրվող բժշկական օգնության ու սպասարկման ապահովման նկատմամբ հսկողություն.

4) պահպանվող օբյեկտներ մուտք և ելք կատարելու ժամանակ ստուգել պաշտոնատար անձանց և քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերը, կատարել նրանց, ինչպես նաև նրանց մոտ գտնվող իրերի, նրանց տրանսպորտային միջոցների և դրանցով տեղափոխվող իրերի զննում, այդ թվում՝ կիրառելով տեխնիկական միջոցներ.

5) կատարել փաստերի և իրադարձությունների փաստաթղթավորում, լուսանկարում, ձայնագրում և տեսանկարահանում.

6) ձերբակալել և համապատասխան մարմիններին հանձնել պահպանվող օբյեկտներում իրավախախտումներ կամ իրավախախտման փորձ կատարած այն անձանց, ովքեր խոչընդոտել են պետական պահպանության մարմնի օրինական պահանջների կատարմանը, ինչպես նաև ապօրինաբար մուտք են գործել կամ փորձ են արել ապօրինաբար մուտք գործել պահպանվող օբյեկտներ.

7) պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին և կազմակերպություններին միջնորդել՝ վերացնելու պետական պահպանության օբյեկտների և պահպանվող օբյեկտների անվտանգությանն սպառնացող պատճառները և պայմանները.

8) անարգել մուտք գործել բնակելի տարածքներ, շենքեր, շինություններ, հողամասեր, եթե հապաղումը կարող է սպառնալիք առաջացնել պետական պահպանության օբյեկտների անվտանգության համար։

Եթե սույն կետով նախատեսված գործողությունները կատարվել են քաղաքացիների կամ պաշտոնատար անձանց կամքին հակառակ՝ զուգորդվելով այդ անձանց ազատությունից զրկելով, ապա ծառայությունն այդ մասին 24 ժամվա ընթացքում տեղյակ է պահում տվյալ տարածքի դատախազին.

9) անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել տրանսպորտային միջոցների և հետիոտնի երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակելու ուղղությամբ, արգելել տրանսպորտային միջոցների և քաղաքացիների գտնվելը որոշակի վայրերում և օբյեկտներում, ինչպես նաև տեղափոխել տրանսպորտային միջոցներն այդ վայրերից, եթե դրանք կարող են խոչընդոտող արգելք հանդիսանալ պետական պահպանության իրականացման համար.

10) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից անվճար ստանալ իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն.

11) իրականացնել ծածկագրային աշխատանքներ.

12) թույլատրել ծառայության ծառայողներին՝ օրենքով սահմանված կարգով պահել, կրել, օգտագործել հրազեն և հատուկ միջոցներ.

13) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ իր իրավասության շրջանակներում պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցելու՝ Կառավարության սահմանած կարգով.

14) ապահովել սեփական անվտանգությունը.

15) օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, իրավապահ մարմինների և կազմակերպությունների հետ իր իրավասության շրջանակներում փոխանակել օպերատիվ տեղեկատվություն, հատուկ տեխնիկական և այլ միջոցներ, ինչպես նաև պայմանավորվել Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման կարգի և պայմանների մասին.

16) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցել իր իրավասությանը վերաբերող՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանը։

(13-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-222-Ն, 23.03.18 ՀՕ-275-Ն, փոփ., խմբ., լրաց. 23.12.22 ՀՕ-610-Ն)

(23.12.22 ՀՕ-610-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։